Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ղարաբաղյան կուսակցությունը՝ Եվրոպական ազատ դաշինքի ասոցացված անդամ

Ղարաբաղյան կուսակցությունը՝ Եվրոպական ազատ դաշինքի ասոցացված անդամ
18.04.2015 | 11:30

Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը մասնակցել է Գերմանիայի Բաուտցեն քաղաքում անցկացվող Եվրոպական ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցության 13-րդ համագումարի աշխատանքներին: ԱԺԿ-ի մամլո ծառայության փոխանցմամբ՝ ԵԱԴ լիագումար նիստի ժամանակ Աշոտ Ղուլյանը հանդես է եկել իր կուսակցության գործունեությունը և ապագա ծրագրերը ներկայացնող ելույթով, որին հետևած քվեարկության արդյունքում Արցախի ժողովրդավարական կուսակցությունը միաձայն ընդունվել է որպես ԵԱԴ ասոցացված անդամ։ Իր ելույթում Աշոտ Ղուլյանը կարևոր և բնական է համարել ԱԺԿ-ի ասոցացված անդամակցությունը ԵԱԴ-ին՝ նշելով, թե «ԼՂՀ-ի քաղաքական կյանքում առաջին անգամ է, որ զուտ արցախյան կուսակցությունն անդամակցում է եվրոպական կուսակցական ընտանիքին՝ իր առանցքում ինքնորոշման իրավունքն ունեցող ընդհանուր արժեքային հիմքի վրա»:
«Աշոտ Ղուլյանը կարևորել է ԱԺԿ-ԵԱԴ համագործակցության շրջանակներում Եվրոպական ազատ դաշինքին անդամագրված կուսակցությունների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների հեռանկարները, ինչը լայն հնարավորություններ կստեղծի ԼՂՀ ճանաչման և միջազգային գործընթացներին ինտեգրվելու համատեքստում»,- ասված է հաղորդագրությունում։ Եվրոպական ազատ դաշինքը քաղաքական կուսակցություն է Եվրոպայում, որը միավորում է քաղաքական ինքնիշխանության կամ իրենց երկրի ու տարածաշրջանի ինքնակառավարմանը ձգտող տարբեր եվրոպական կուսակցությունների։

Դիտվել է՝ 1188

Մեկնաբանություններ